Արմեն Անդրիկյան
Գործընկեր / Փաստաբան
Արմեն Անդրիկյանը հանդիանում է Ֆիդելիսի համնադիր-գործընկեր, քրեադատավարական իրավունքի ղեկավար։
Ուսումնառությունն անցել է Երևանի պետական համալսարանում, ունի մագիստրոսի աստիճան։ Այս պահին ուսումնառությունը շարունակում է Եվրասիա միաջազգային համալսարանում՝ որպես հայցորդ, աշխատում է թեկնածուական ատենախոսության պաշտպանության վրա։
2017 թվականից հանդիսանում է Փաստաբանների պալատի անդամ, պաշտպանում է հաճախորդների շահերը բոլոր տեսակի քրեական գործերով։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թվականից՝ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեում՝ որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային տեսուչ։ Ստացել է մաքսային ծառայության լեյտենանտի կոչում։
Արմեն Անդրիկյանը աշխատել է նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ սկզբում որպես իրավաբանական վարչության փորձագետ, այնուհետև որպես աուդիտոր։
Աշխատել է նաև ֆինանսաբանկային համակարգում՝ «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ում և «Կամուրջ ՈւՎԿ» ՓԲԸ-ում՝ որպես դատական գործերի պատասխանատու։
Արմեն Անդրիկայնը համակարգում է նաև Սիփիէս ընկերության իրավաբանական թիմի աշխատանքները։
2021 թվականից հանդիսանում է <<ԱԷՍ Կրեդիտ>> ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամ։