Արթուր Հարությունյան
Իրավախորհրդատու
Արթուր Հարությունյանը հանդիսանում է Ֆիդելիսի թիմի անդամներից, որը մասնագիտացած է քրեական իրավունքների ոլորտներում: Կրթությունն ստացել է Հայաստանում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, ունի իրավագիտության բակալավրի բարձրագույն որակավորման աստիճան, հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
Աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի համակարգերում, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, ծավալել է փաստաբանական գործունեություն: Իրականացրել է նաև իրավաբանական համապատասխանության աուդիտ ՀՀ մի շարք գերատեսչություններում:
Արթուր Հարությունյանը քաջատեղյակ է քրեաիրավական ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կազմակերպման հմտություններին և նրբություններին:
Արթուր Հարությունյանը վերապատրաստվել է ՀՀ-ում, մասնակցել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, ՀՀ պաշտպանության նախարության և այլ կառույցների կողմից կազմակերպված մասնագիտական ֆորումներին: