![795-screen-shot-2024-05-15-at-201629-17157898756571.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/fidelis/images/795-screen-shot-2024-05-15-at-201629-17157898756571.webp)
Մարիետա Գաբրիելյան
Իրավախորհրդատու
ՀԱՅ/ՌՈՒՍ/ԱՆԳ
Մարիետա Գաբրիելյանը առավելապես մասնագիտացված է քաղաքացիական, վարչական, միջազգային հանրային և մասնավոր իրավունքի ոլորտներում:
Նա գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ուսանողական տարիներին հանդիսացել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատու:
Ուսումնառության ընթացքում մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների և դատախաղերի, Ֆինանսական համակարգի հաշտարարի 2023 թվականի միջբուհական դատախաղ-մրցույթի հաղթողներից է: Այժմ ՀՀ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր է:
Իրավաբանական գործունեության փորձի ձեռքբերումը սկսել է մեր թիմում իրականացրած իրավախորհրդատվական գործունեության ընթացքում: