• Գլխավոր
  • Մեր Մասին
  • Ծառայություններ
    • Իրավաբանական Ծառայություններ
    • PRO BONO / Անվճար Իրավաբանական Օգնություն
    • Արտոնագրված Հաշտարար
  • Կարիերա
  • Հրապարակումներ
    • Հարցազրույցներ
    • Հոդվածներ
    • Նորություններ
  • Հետադարձ Կապ
Fidelis
  • Գլխավոր
  • Մեր Մասին
  • Ծառայություններ
    • Իրավաբանական Ծառայություններ
    • PRO BONO / Անվճար Իրավաբանական Օգնություն
    • Արտոնագրված Հաշտարար
  • Իրավաբանական Ծառայություններ
  • PRO BONO / Անվճար Իրավաբանական Օգնություն
  • Արտոնագրված Հաշտարար
  • Կարիերա
  • Հրապարակումներ
    • Հարցազրույցներ
    • Հոդվածներ
    • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Նորություններ
  • Հետադարձ Կապ
hy
  • ru
  • en
Релокация в Армению

在亚美尼亚做生意

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐ

Ֆիդելիսը ղեկավարվում է իր վստահորդների իրավական վեճերը արագ և արդյունավետ լուծելու սկզբունքով։ Նշվածի շրջանակներում Ֆիդելիսն իր հաճախորդներին առաջարկում է վեճերը արտադատական ճանապարհով լուծելու այլընտրանքային եղանակներ, որոնց թվին է դասվում արտոնագրված հաշտարարի ինստիտուտը։   

Ֆիդելիսը արտոնագրված հաշտարարների հետ համագործակցության շրջանակներում ապահովում է վեճերի արագ լուծումը։ Ստորև ներկայացված են տեղեկություններ Հայաստանում արտոնագրված հաշտարարի ինստիտուտի մասին։ 

 

Ի՞նչ է հաշտարարությունը

 

Հաշտարարությունը /մեդիացիան/ վեճերի լուծման այլընտրանքային մեթոդ է:   Այն ընթացակարգ է, որտեղ վեճերի կողմերը կարող են  հրավիրել երրորդ անձի` հաշտարարի`  իրենց միջև առաջացած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Վեճերը կարող  են լինել ինչպես պայմանագրային, այնպես էլ արտապայմանագրային բնույթի: Թեև հաշտարարը գործարկում է ակտիվ քայլեր՝ նպաստելու հաշտության կայացմանը, սակայն հաշտարարը չի կարող կողմերին պարտադրել լուծման տարբերակներ:  Հաշտարարության վարույթը ենթադրում է, որ վեճի  կողմերը լիովին համագործակցում են հաշտարարի հետ և ցանկանում են ակտիվորեն փնտրել կառուցողական  լուծումներ՝  խուսափելով  վեճի լուծման դատական ընթացակարգից: Հաշտարարությունն իրականացվում է կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա:

 

Հաշտարարության հիմնական առանձնահատկությունները

 

  • Բանակցությունների գործընթացին չեզոք երրորդ անձի ներգրավում,
  • Վեճի արագ հանգուցալուծում՝ նվազագույն ծախսերի կատարմամբ,
  • Ընթացակարգի գաղտնիության ապահովում,
  • Ընթացակարգը ճկուն է: Հաշտարարն հաշտարարությունն իրականացնում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր վեճի բնույթը, կողմերի առաձնահատկությունները: Առկա չէ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր ընթացակարգ,
  • Կողմերն իրենք են առաջարկում հաշտության երկկողմանի, փոխշահավետ ընդունելի տարբերակը:
  • Հաշտարարության գործընթացում երկու կողմերն էլ ստանում են փոխշահավետ լուծում: 
  • Հաշտարարության գործընթացում չկան պարտվողներ,
  • Հաշտության համաձայնությամբ կարող են առաջարկվել տարբերակներ, որոնք թեև օրենսդրությանը չեն հակասում, սակայն դատական կարգով հնարավոր չէր լինի նախատեսել,
  • Կարող է կիրառվել ինչպես ներպետական, այնպես էլ օտարերկրյա սուբյեկտներով ծանրաբեռնված վեճերի դեպքում,
  • Դատական կարգով նշանակված հաշտարարության դեպքում՝ հաշտության համաձայնության կնքման պարագայում վճարված պետական տուրքի կեսը վերադարձվում է տուրքն վճարած կողմին,
  • Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի՝ առանց որևէ հիմնավորման կարող է դադարեցնել հաշտարարության գործընթացը:

 

Ո՞վ է հաշտարարը

 

Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն՝ կողմերի միջև ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:

Հաշտարարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնելու ինչպես անհատապես, այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատությունում:

 

Ի՞նչպես է աշխատում արտադատական կարգով արտոնագրված հաշտարարի միջոցով կնքված հաշտության համաձայնությունը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնությունը կնքվել է արտադատական կարգով՝ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ, ապա հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝

 «Դիմումի քննության արդյունքներով դատարանը սույն օրենսգրքով սահմանված՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կանոններով կայացնում է վճիռ՝ հաշտության համաձայնությունը հաստատելու կամ դիմումը մերժելու մասին։

  1. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):
  2. Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Այսինքն, արտոնագրված հաշտարարի միջոցով արտադատական կարգով հաշտության համաձայնութուն կնքելուց հետո համաձայնությունն ուղարկվում է դատարան, որն էլ առանց նիստ հրավիրելու հաստատում է այն վճռով:

 

Հաշտարության ծախսերը

 

Արտոնագրված հաշտարարի կողմից կիրառվող սակագները առավել մատչելի են, քան դատարանների կողմից վեճը քննվելու դեպքում կիրառվող պետական տուրքերը։




 
Հասցե: Մ. Խորենացու փողոց 9/1 
ՀՀ, ք.Երևան, 0010
Հեռ.: + 374 10 500065
Էլ. Հասցե: [email protected]

 

Տվյալների Գաղտնիություն

Գտեք մեզ ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայք-էջում